Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսի 62 290 նոր դեպք, մահացել է 1 171 պացիենտ
Բրազիլիայում վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 1 171 մարդ և զոհերի ընդհանուր թիվը հասել է 202 631-ի: Տվյալները հրապարակում է «Ռոյտեր» գործակալությունը՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Վերջին 24 ժամում Բրազիլիայում կորոնավիրուս է հաստատվել 62 290 մարդու մոտ:
Այսպիսով, Բրազիլիայում «կովիդ 19»-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է ութ միլիոնը: Նշված ցուցանիշով, երկիրն աշխարհում երրորդ տեղում է՝ ԱՄՆ-ից և Հնդկաստանից հետո:
Բրազիլիան աշխարհում երկրորդն է կորոնավիրուսի զոհերի թվով, ԱՄՆ-ից հետո: