Բրազիլիայում վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել 37 730 մարդու մոտ: Վերջին 24 ժամվա ընթացքում Բրազիլիայում «կովիդ 19»-ից մահացել է 555 մարդ: Տվյալները հրապարակում է «Ռոյթերը»՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Ընդհանուր առմամբ Բրազիլիայում գրանցվել է «կովիդ 19»-ի ավելի քան յոթ միլիոն 200 հազար դեպք: Նշված ցուցանիշով երկիրն աշխարհում երրորդ տեղում է՝ ԱՄՆ-ից և Հնդկաստանից հետո:
Բացի այդ, վարակի տարածումից առ այսօր, Բրազիլիայում վարակից մահացել է 186 205 պացիենտ:
Կորոնավիրուսից մահացածների ցուցանիշով, Բրազիլիան ԱՄՆ-ից հետո աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը: