Բոլնիսիից հետազոտման համար երեկ լաբորատորիա էր ուղարկվել հինգ մարդու կենսաբանական նմուշ: Այսօր առավոտյան ստացած պատասխանների համաձայն, այդ անձանց մոտ կորոնավիրուս չի հաստատվել:
Կենսաբանական նմուշները վերցվել են Գետա գյուղում վերջին վարակվածների հարազատներից, չորս նմուշ Ջավշանիանի գյուղից, իսկ մեկը Գետայից:
Այս պահին Գետա գյուղի կլաստերից գրանցված է վարակման 18 դեպք: Գյուղում մայիսի 15-ից գործում է խիստ կարանտինային ռեժիմ:
Մունիցիպալիտետում ընդհանուր առմամբ հաստատված է 150 դեպք, իսկ բուժված մարդկանց քանակը հասել է 59-ի: Բոլնիսիի մունիցիպալիտետում կորոնավիրուսից մահացել է երեք անձ:
85 քաղաքացի գտնվում է ինքնամեկուսացման մեջ, իսկ 69-ը կարանտինում: