Բոլնիսիում հաստատվել է կորոնավիրուսի ևս երկու նոր դեպք:
Ինչպես հայտարարել են Բոլնիսիի քաղաքապետարանում, երեկ լաբորատորիա ուղարկած 122 նմուշից դրական պատասխան է ստացվել երկուսի դեպքում:
Նրանց խոսքով, վարակվածներից մեկը Քվեմո Բոլնիսի գյուղից է, իսկ մյուսը շտապ օգնության վարորդ:
Բոլնիսիում վարակման դեպքերի թիվը հասել է 165-ի: