Բոլնիսիի երկու գյուղերում վիճակը շատ բարդ է, եթե հաշվենք բնակչության թիվը, ապա այնտեղ «Իտալիա» է տեղի ունենում. Պաատա Իմնաձե
Բոլնիսիի մունիցիպալիտետի երկու գյուղերում վիճակը շատ բարդ է, կասեի, որ եթե հաշվենք բնակչության թիվը, ապա այնտեղ «Իտալիա» է տեղի ունենում,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն՝ Մուշևան և Գետա գյուղերում համաճարակային բարդ իրավիճակի վերաբերյալ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ անցկացված հանդիպումից հետո:
«Գործնական հանդիպումը նվիրվում էր Քվեմո Քարթլիի շրջանում, մասնավորապես, Բոլնիսիի մունիցիպալիտետում և Թեթրիծղարոյի շրջանում տիրող իրավիճակին:
Ինչպես գիտեք, Բոլնիսիի մունիցիպալիտետի երկու գյուղերում վիճակը շատ բարդ է, կասեի, որ եթե հաշվենք բնակչության թիվը, ապա այդտեղ «Իտալիա» է տեղի ունենում, այս շրջանում թեստավորման ցուցանիշը հավասար է Գերմանիայի ցուցանիշներին:
Քննարկվել է հարցը, ինչ ճանապարհով պետք է վերահսկել իրավիճակը, հատկապես, արտակարգ դրության չեղարկումից հետո»,- հայտարարել է Իմնաձեն: