Բոլնիսիի 15 վարակակրից երեքին տեղափոխել են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց
Բոլնիսիի 15 վարակակրից երեքին տեղափոխել են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց

Բոլնիսիի մունիցիպալիտետում կորոնավիրուսով վարակված 15 անձից երեքը տեղափոխվել են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Ինֆեկցիոն հիվանդանոցի բոքսային բաժանմունքի վարիչ Մարինա Էնդելաձեն:

Էնդելաձեի խոսքով, ըստ նախնական գնահատմամբ՝ երեք պացիենտի վիճակը միջին ծանրության է և այս պահին նրանց տարվում է հարկավոր հետազոտություններ:

Բոլնիսի մունիցիպալիտետից հայտնում են, որ կորոնավիրուսի 86 փորձանմուշից 15-ը դրական է: Նշված անձինք Բոլնիսիի երկու գյուղի բնակիչներ են: