Այսօր Բոլնիսի մունիցիպալիտետում հաստատվել է Կովիդ 19-ի 18 նոր դեպք:
Բոլնիսի քաղաքապետարանից հայտնում են, որ նոր դեպքերից 17-ը Մուշևանի գյողից է, իսկ մեկը բուժաշխատող է:
Մուշևանիում ընթանում են բնակչության լայնածավալ փորձարկումներ: Գյուղից վերցվել է ընդհանուր առմամբ 574 հետազոտական նյութ: Ընդհանուր առմամբ, վերջին երկու օրվա ընթացքում հաստատվել է 20 նոր դեպք:
Մուշևանին և Գետան կրկին փակ են:
Վերջին տվյալներով, Մուշևանիում հաստատվել է կորոնավիրուսի 73 դեպք: Ինչ վերաբերում է, ընհանրապես, մունիցիպալիտետին, ապա այստեղ ընդհանուր առմամբ հաստատվել կորոնավիրուսի 183 դեպք: Մահացել է երեք, իսկ ապաքինվել՝ 83 բնակիչ:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան