Բոլիվիայում բողոքի ցույցերի նոր ալիքի ժամանակ զոհվել է 9 մարդ
Բոլիվիայում բողոքի ցույցերի նոր ալիքի ժամանակ զոհվել է 9 մարդ

Բոլիվիայում բողոքի ցույցերի նոր ալիքի ժամանակ զոհվել է 9 մարդ: Լրատվությունն այս մասին տարածում է մարդու իրավունքների վրա աշխատող միջամերիկյան հանձնաժողովը:

Այսպիսով, հոկտեմբերի վերջին սկսված անկարգությունների արդյունքում զոհերի թիվը հասել է 23-ի:

Նույն կազմակերպության տվյալներով ՝ վիրավորվել է 122 մարդ:

Բոլիվիայի նախկին նախագահ, Եվո Մորալեսի կողմնակիցների և անվտանգության ուժերի միջև վերջին բախման ժամանակ իրավապահները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ: