Էվո Մորալեսը Մեքսիկայում ստացել է քաղաքական ապաստան
Էվո Մորալեսը Մեքսիկայում ստացել է քաղաքական ապաստան

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը քաղաքական ապաստան է ստացել Մեքսիկայում: «Twitter»-ում հրապարակված հայտարարության մեջ Մորալեսը գրել է, որ հայրենիք կվերադառնա «ավելի մեծ զորությամբ և եռանդով»:

Մեքսիկայի արտաքին գործերի նախարար, Մարսելո Էբրարդը հաստատել է, որ Էվո Մորալեսը նստել է Մեքսիկայի կառավարական ինքնաթիռ:

Բոլիվիայի նախկին նախագահի պաշտոնից հեռանալուց հետո երկրի Լա Պազ քաղաքում նրա կողմնակիցները բախվել են ոստիկանության հետ: Բոլիվիայի բանակի հրամանատարը հրամայել է բանակին օգնել ոստիկանությանը: Դիմակայության արդյունքում վիրավորվել է 20 մարդ: Անձամբ Էվո Մորալեսը, կոչ է արել կողմնակիցներին դիմադրել իրեն հրաժարական ստիպող «մութ ուժերին»:

Մինչ ընտրությունները Բոլիվիայի նախագահի պարտավորությունները կատարելու է Սենատի փոխնախագահը:

Էվո Մորալեսը Բոլիվիան ղեկավարում է 2006 թվականից: BBC- ն հայտնում է, որ Բոլիվիայի նախկին նախագահի անունը կապված է աղքատության դեմ պայքարի և երկրի տնտեսության բարելավման հետ, սակայն չորրորդ ժամկետով վերընտրվելուց հետո երկրում սկսվել էին բողոքի ցույցեր: