Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հրաժարական է տվել և լքել երկիրը

13:30, 11.11.2019

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է «BBC»-ն:

Տարածված լրատվությամբ, Մորալեսի ինքնաթիռն արդեն լքել է երկիրը:

Մինչ հրաժարականը ժամեր առաջ, Մորալեսը հայտարարել էր, որ երկրում նշանակելու է կրկնակի ընտրություններ:

Նախագահական ընտրությունները Բոլիվիայում անց են կացվել հոկտեմբերի 20-ին: Ըստ նախնական արդյունքների, ընտրություններում  հաղթել է գործող նախագահ Էվո Մորալեսը: Դրան հետևել են բողոքի ցույցեր:

Նմանատիպ