Մյանմայում բողոքի ցույցը ցրելու համար օգտագործել են ջրցան մեքենաներ

Մյանմայում, ռազմական կառավարման դեմ ընթացող բողոքի ցույցը ցրելու համար օգտագործել են ջրցան մեքենաներ:

Ըստ հաղորդագրությունների, ցույցերին մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ցույցեր են տեղի ունենում մի քանի քաղաքներում, սակայն ջրցան մեքենաները մինչ այժմ կիրառել են միայն երկրի մայրաքաղաք Նեպալում:

Մյանմայի Մանդալայ քաղաքում ցույցին միացել են Բուդդայական վանականները:

Հաղորդվում է, որ ցույցին մասնակցում են նաև բուժքույրեր: Մյանմայում զինվորականները քաղաքական առաջնորդներին ձերբակալել են փետրվարի 1-ին: