«Բիոենտեկի» ղեկավարի հայտարարությամբ, համավարակի վրա վերահսկողություն սահմանելը հնարավոր կլինի 2021 թվականի ամառվա վերջից
«Բիոենտեկ» ընկերության ղեկավար, Ուղուր Շահինի հայտարարությամբ, համավարակի վրա վերահսկողություն հաստատել հնարավոր կլինի 2021 թվականի ամռան վերջին:
«Ֆոքս նյուսին» տված հարցազրույցում «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութի ստեղծող ընկերության ղեկավարն ասում է, որ արդյունքի կհասնեն միայն պատվաստումների դեպքում:
ՈՒղուր Շահինի խոսքով, ԱՄՆ-ում ալիքի հակադարձումը հնարավոր կլինի, եթե պատվաստվի երկրի բնակչության առնվազն 30 տոկոսը: Գերմանական ընկերությունը խոստացել է պատվաստանյութի 1.3 միլիարդ չափաբաժինը աշխարհի երկրներին տալ 2021 թվականի վերջին:
ՈՒղուր Շահինի հայտարարությամբ, «Բիոենտեկ» և «Փայզերի» համատեղ պատվաստանյութը հուսալի և անվտանգ է: