Բաթումիում ընդդիմությունը Աջարիայի կառավարության տան դիմաց անց է կացրել հերթական ցույց
Բաթումիում ընդդիմությունը Աջարիայի կառավարության տան դիմաց անց է կացրել հերթական ցույց

Բաթումիում ընդդիմությունն այսօր հերթական հանրահավաքն է անց կացրել Աջարիայի կառավարության շենքի առջև և կրկին պահանջներ ներկայացրել, որոնք կապված են խորհրդարանի և գերագույն խորհրդի արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ԿԸՀ-ի վարչակազի փոփոխության հետ:

«Ազգային շարժման» անդամները հրաժարվում են գերագույն խորհրդի մանդատներից, իսկ իրավական գործընթացները ծրագրում են սկսել հենց առաջին նիստում: Նույն օրը ծրագրում են նաև բողոքի ցույց անել:

Աջարիայի գերագույն խորհրդում անցողիկ շեմը հաղթահարել է երկու կուսակցություն՝ «Վրացական երազանքը» և «Ազգային շարժումը»: 21 մանդատից 14-ը ձեռք է բերել իշխող կուսակցությունը, իսկ յոթը ՝ «Ազգային շարժումը»: