Բաթումիում ավարտվել է ընդդիմության բողոքի ցույցը
Բաթումիում ավարտվել է ընդդիմության բողոքի ցույցը

Բաթումիում ավարտվել է ընդդիմության բողոքի ցույցը, սակայն ցուցարարներից ոմանք դեռ շարունակում են մնալ Աջարիայի կառավարության շենքի դիմաց: Կազմակերպիչների խոսքով, բողոքի ցույցը կշարունակվի:

«Այսօր հանրահավաքն ավարտվել է, սակայն բողոքը կշարունակվի 24 ժամյա ռեժիմում: Նոյեմբերի 22-ին մենք կրկին կհավաքվենք բազմամարդ հանրահավաքի: Պահանջներն անփոփոխ են ՝ կրկնակի ընտրություններ և ընտրական վարչակազմերի կազմի փոփոխություն», – հայտարարել է հանրահավաքի խոսնակ Միրդաթ Քամադաձեն:

Ցույցը այսօր լքել են «Լելո Վրաստանի» ներկայացուցիչները: Պատճառները հայտնի կդառնան կուսակցության Աջարիայի կազմակերպությունում ժամը 20:00-ին նախատեսված ճեպազրույցում: