Աջարիայի կառավարության տան դիմաց տեղի է ունեցել ընդդիմության բողոքի ցույց
Աջարիայի կառավարության շենքի դիմաց վերսկսվել է ընդդիմության բողոքի ցույցը:
Ցույցի մասնակիցների հայտարարությամբ, բողոքի ակցիան կշարունակվի 24 ժամյա ռեժիմում, մինչև չեն հասնի վերջնական նպատակին, կրկնակի ընտրությունների:
«Վերջնական նպատակը կրկնակի ընտրություններն են: Չենք կարող կանգ առնել: Այս բողոք կշարունակվի: Մենք այսօր նույնպես հավաքվել ենք ընդդիմադիր կուսակցություններով և առաջիկա օրերին նախատեսում ենք բազմամարդ հանրահավաք կազմակերպել»,- հայտարարել է «Ազգային շարժման» ներկայացուցիչ Գիորգի Կիրթաձեն:
Հանրահավաքին ներկա էին նաև «Ազգային շարժում» կուսակցության՝ «Այլընտրանք» կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերել, նոյեմբերի 21-ին Բաթումիի շրջանային ընտրական հանձնաժողովի տարածքում վարչական կարգով ձերբակալված անձանց: