Աջարիայի կառավարության տան մոտ շարունակվում է ընդդիմության բողոքի ցույցը
Աջարիայի կառավարության տան մոտ շարունակվում է ընդդիմության բողոքի ցույցը

Աջարիայի կառավարության տան մոտ շարունակվում է ընդդիմության բողոքի ցույցը: Ընդդիմության տեղական առաջնորդներն ու աջակիցները չեն լքում տարածքը:

Այսօր ցուցարարները կառավարության շենքի առջև բարձրացրել են Եվրամիության և ԱՄՆ-ի դրոշները:

«Նրանք մեր ռազմավարական գործընկերներն են, ովքեր առավելագույնս շահագրգռված են, որ մեզ մոտ անց կացվեն արդար ընտրություններ: Մենք բարձրացրինք նրանց դրոշները ՝ ի նշան երախտագիտության»,- հայտարարել է «Ազգային շարժման» ներկայացուցիչ, Գիորգի Կիրթաձեն:

Ցուցարարներն ամեն օր տարբեր գործողություններ են ծրագրում: Այսօր, ինչպես նրանք նշել են, տեղի է ունենալու ֆուտբոլի մրցաշար: Ընդդիմության ներկայացուցիչների հայտարարությամբ, ցույցերը չեն դադարի այնքան ժամանակ, քանի դեռ չեն նշանակվի արտահերթ ընտրություններ: