Բաթումիում, բողոքի ցույցի ժամանակ «Ազգային շարժման» անդամները առերեսվել են Աջարիայի գերագույն խորհրդի պատգամավոր, Իրակլի Չավլեիշվիլիի հետ

Բաթումիում ընթացող բողոքի ցույցի ժամանակ, որտեղ բողոքում են բուլվարում բազմահարկ շենքի կառուցման դեմ, աղմուկ էր:

«Ազգային շարժման» ներկայացուցիչները առերեսվել են Աջարիայի գերագույն խորհրդի անդամ, Իրակլի Չավլեիշվիլիի հետ, որը գերագույն խորհուրդ էր մտել «Ազգային շարժման» կուսակցական ցուցակով:

«Ստրուկ, դավաճան, դու իրավունք չունես այստեղ գալ», – գոռում էին «Ազգային շարժման» անդամները:

Ոստիկանությունը հանդարտեցրել է իրավիճակը:

«Նա դավաճան է, որը մտել է Գերագույն խորհուրդ ընդդիմության ձայներով: Նա իրավունք չունի գալ այստեղ և բողոքել», – հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Բոնդո Թեդորաձեն:

Իրակլի Չավլեիշվիլիի հայտարարությամբ, իր համար անընդունելի է կուսակցության բողոքը, որի կառավարման ընթացքում իրականացվել է «բուլվարի օկուպացիան»:

«Ես միշտ բողոքել եմ բուլվարում ապօրինի շինությունների դեմ, երբ նախորդ իշխանությունների օրոք բուլվարն իրականում բռնազավթված էր: Այդ մարդիկ ինձ այն ժամանակ չէին տեսնում և չէին բողոքում ապօրինի շինությունների դեմ, որին դեմ էինք: Ես իրավունք ունեմ գնալ այնտեղ, որտեղ անհրաժեշտ եմ համարում»,- հայտարարել է Իրակլի Չավլեիշվիլին:

Հիշեցնենք, ցուցարարները բողոքում են Բաթումիում 16 հարկանի շենքի կառուցման թույլտվություն տրամադրելու դեմ, որը նախատեսվում է կառուցել բուլվարում: