Բաթումիի մայրերի և երեխաների կենտրոնական հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում փլուզվել է կախովի առաստաղը

Իաշվիլու անվան Բաթումիի մայրերի և երեխաների կենտրոնական հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկի կախովի առաստաղը փլուզվել է:

Վթարի պահին պալատում է եղել չորս երեխա, թեև ոչ ոք չի տուժել:

Միջադեպի վերաբերյալ ականատեսները տեղեկատվություն և տեսանյութ են տարածել սոցիալական ցանցում:

Վթարի պատճառով հիվանդների դժգոհ ծնողները կլինիկա են կանչել  ոստիկանությանը:

Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել է կլինիկայի տնօրեն Թամար Բախտաձեն, միջադեպի պատճառը կպարզվի հետաքննությունից հետո:

«Կախովի առաստաղը փլուզվեց: Չորս հիվանդ եղել է հիվանդասենյակում, և նրանցից ոչ մեկը չի տուժել: Իհարկե, ծնողների կողմից եղավ հուզական արձագանք, բայց բարեբախտաբար այս միջադեպին ոչ մի վնաս չպատճառվեց: Երեխաներն ապահով են: Նրանց մի մասը դուրս է գրվել, մի մասն էլ տեղափոխվեց կլինիկայի այլ տարածք: Եկել են քաղաքապետարանի ծառայությունից, փրկարար ծառայությունից, գնահատել են իրավիճակը: Նախ հետաքննություն է ընթանում, և մենք դա կպարզենք ավելի ուշ», – ասել է Թամար Բախտաձեն: