Բաթումիում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման մեկ նոր դեպք:
Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, կորոնավիրուս է ախտորոշվել տղամարդու մոտ, ով մուտք էր գործել Ղազախստանից, նա Վրաստանի քաղաքացի է և արտասահման էր մեկնել արտագնա աշխատանքի:
Նրանց փոխանցմամբ, վարակակիրը սահմանը հատելուց հետո գտնվել է կարանտինում:
Այսօրվա դեպքից հետո, Բաթումիի Հանրապետական հիվանդանոցի կովիդ-կենտրոնում վարակվածների թիվը հասել է 16-ի: