«Բասիանի» և «Գալերի» ակումբներում վաճառվում էր թմրանյութ, ուստի խուզարկումն օրինական էր. Նաթիա Մեզվրիշվիլի
«Բասիանի» և «Գալերի» ակումբներում վաճառվում էր թմրանյութ, ուստի խուզարկումն օրինական էր. Նաթիա Մեզվրիշվիլի

Ոստիկանությունը ուներ իրավասություն՝ ակումբներում խուզարկում անցկացնելու, այդ ակումբներում վաճառվում էր թմրանյութ,- այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարի տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլին, ով մեկնաբանել է, թե ինչու է ակումբներում անցկացվել հատուկ գործողություն:

Նրա խոսքով, նշվա հաստատություններում թմրանյութերի իրացման բազմաթիվ փաստերը հաստատված են ապացույցներով:

«Այդ թվում թմրանյութ էր վաճառվում «Բասիանի» և «Գալերի» ակումբներում, որտեղ անցկացվել են քննչական գործողություններ: Առգրավվել է թմրանյութ, ակումբի անվտանգության աշխատակցից, որը ձերբակալվել է, առգրավվել է 50 հաբ թմրանյութ»,- հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալը:

Ինչպես նշել է Նաթիա Մեզվրիշվիլին, հետաքննությունը շարունակվում է և դրա արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի:

 

Թողնել մեկնաբանություն