Եթե ունենանք կանոնակարգերի 90 տոկոսանոց կատարում, կկարողանանք, մոտ 70 տոկոսով դադարեցնենք վարակի տարածման տեմպերը. Նաթիա Մեզվրիշվիլի
Մենք երեք քաղաքներում տվել ենք խիստ հանձնարարականներ՝ Թբիլիսիում, Բաթումում և Քութաիսիում, որ շնչադիմակ կրեին նաև բաց տարածքներում և կարևոր է, որ մեր քաղաքացիները կատարեն այդ կարգը, հատկապես այն վայրերում, որտեղ անհնար է պահպանել սոցիալական հեռավարություն, օրինակ ՝ հերթում կանգնելիս, կամ կանգառում,- այս մասին կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին հայտարարել է կորոնավիրուսի կապակցությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:
Ըստ նրա, կարգերի պաշտպանումը անմիջականորեն կապված է վարակի տարածումը դանդաղեցնելու հետ:
«Բացօթյա տարածքներում, հատկապես Թբիլիսիում, Քութաիսիում և Բաթումիում շնչադիմակ կրելը կարևոր է, քանի որ կանոնների պահպանումը անմիջականորեն կապված է վարակի տարածումը դանդաղեցնելու հետ, դրա մասին շատ են խոսում բժիշկներն ու համավարակաբանները: Եթե մենք ունենանք կարգերի 90% կատարում, հատկապես շնչադիմակ կրելու և հեռավարությունը պաշտպանելու մասով, կկարողանանք, մոտ 70 տոկոսով դադարեցնենք վարակի տարածման տեմպերը և որ կարևոր է, որքան շատ հետևենք կանոններին, այնքան քիչ կետային և տեղական սահմանափակումներ կունենանք»,- ասել է Նաթիա Մեզվրիշվիլին: