«Բաշար Ասադը ահաբեկիչ է». Էրդողան
«Բաշար Ասադը ահաբեկիչ է». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ահաբեկիչ է անվանել Բաշար Ասադին՝ ասելով, որ նրա հետ համարյա անհնար է շարունակել երկրի իրավիճակի կարգավորմանն ուղղված համագործակցությունը:

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

«Ասադը միանշանակ ահաբեկիչ է, որը պետական մակարդակով զբաղվել է ահաբեկչությամբ», – ասել է Էրդողանը:

Էրդողանի խոսքով՝ Սիրիայի ապագան անհնար է կառուցել մի նախագահի հետ, որը «սպանել է իր երկրի մոտ մեկ միլիոն քաղաքացիների»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայացած գագաթնաժողովի ժամանակ խոստացել է առանց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ խորհրդակցելու չհարձակվել Սիրիայի քրդական ուժերի վրա:

Սոչիի գագաթնաժողովից հետո Էրդողանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Անկարան կրկին կհամագործակցի Դամասկոսի հետ, ասել էր, որ «դիվանագիտության դռները միշտ էլ բաց են»: