Կցանկանայինք, որ հայ ժողովուրդը ձերբազատվի այնպիսի առաջնորդներից, որոնք նրանց մխիթարում են անցյալի ստերով և ապրեցնում են աղքատության մեջ. Ռեջեփ Թայիփ Էրդողան
Կցանկանայինք, որ հայ ժողովուրդը ձերբազատվի այնպիսի առաջնորդներից, որոնք նրանց մխիթարում են անցյալի ստերով և ապրեցնում են աղքատության մեջ. Ռեջեփ Թայիփ Էրդողան

Կցանկանայինք, որ հայ ժողովուրդը ձերբազատվի այնպիսի առաջնորդներից, որոնք նրանց մխիթարում են անցյալի ստերով և ապրեցնում են աղքատության մեջ,- այս մասին «Ռոյթերսի» փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի նախագահի խոսքով, եթե հայ ժողովուրդը դաս քաղի Լեռնային Ղարաբաղի իրադարձություններից, դա կլինի նոր դարաշրջանի սկիզբ:

Ըստ «Ռոյթերսի», Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանում քաղաքական փոփոխությունների անհրաժեշտության մասին հայտարարել էր նաև սեպտեմբերին, Լեռնային Ղարաբաղում վեցշաբաթյա պատերազմի մեկնարկի ժամանակ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Բաքվում մասնակցել է շքերթին:

«Նախագահ Էրդողանը հենց սկզբից աջակցել է մեր դիրքորոշմանը: Մասնակցելով այս շքերթին ՝ մենք մեր միասնությունը ցույց կտանք ոչ միայն մեր ժողովրդին, այլ ամբողջ աշխարհին»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: