Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հանդես են եկել վեց երկրի մասնակցությամբ նոր հարթակի ստեղծման նախաձեռնությամբ
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հանդես են եկել վեց երկրի մասնակցությամբ նոր հարթակի ստեղծման նախաձեռնությամբ

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հանդես են եկել տարածաշրջանի երկրների մասնակցությամբ նոր հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ:

Այս մասին հայտարարություններն արվել են Ալիևի ու Էրդողանի համատեղ մամուլի ասուլիսում:

Իլհամ Ալիևի խոսքով, այս պահին կա Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան, Ադրբեջան-Իրան-Ռուսաստան և Թուրքիա-Ռուսաստան-Իրան համագործակցության ձևաչափերը:

«Այս բոլոր հարթակները մենք կարող ենք պատկերացնել որպես մեկ հարթակ: Եթե ​​Հայաստանի իշխանությունները ճիշտ եզրակացություն են արել պատերազմից, կհրաժարվեն անհիմն պնդումներից և կնայեն ապագային: Այս դեպքում նրանք նույնպես կկարողանան իրենց տեղը զբաղեցնել հարթակում: Մենք բաց ենք դրա համար»,- հայտարարել է Ալիևը:

Հայտարարություն է արել նաև Թուրքիայի նախագահը: Էրդողանը ողջունել է նոր հարթակ ստեղծելու գաղափարը:

«Մենք կարող ենք ստեղծել հարթակ, որին կարող են մասնակցել տարածաշրջանի վեց երկրներ: Իհարկե, տարածաշրջանային խաղաղությունը շատ պարտավորություններ և պատասխանատվություններ կբերի քաղաքականության, ենթակառուցվածքների և ներդրումների տեսանկյունից»,- հայտարարել է Էրդողանը: