Թուրքիան և Մեծ Բրիտանիան ազատ առևտրի մասին համաձայնագիրը կստորագրեն երեքշաբթի օրը
Թուրքիան և Մեծ Բրիտանիան ազատ առևտրի մասին համաձայնագիրը կստորագրեն երեքշաբթի օրը

Թուրքիան և Մեծ Բրիտանիան ազատ առևտրի մասին համաձայնագիրը կստորագրեն երեքշաբթի օրը: Այս մասին նախարարների կաբինետի անդամների հետ հանդիպումից հետո, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները:

Էրդողանի հայտարարությամբ, Բրիտանիայի հետ համաձայնագիրը, որը կստորագրվի բրեքսիթի անցումային շրջանի ավարտից մի քանի օր շուտ, Թուրքիայի համար կլինի Եվրամիության հետ 1995 թվականի մաքսային միությունից հետո ամենակարևոր համաձայնագիրը:

Թուրքիայի նախագահի խոսքով, ազատ առևտրի համաձայնագիրը նոր շրջանի սկիզբ է, որը օգուտ կբերի երկու կողմերին: