Բարձրալեռ Աջարիայի գյուղերում ձյան ծածկույթը հասնում է մեկ մետրի:
Աջարիայի ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, այս պահի դրությամբ, ճանապարհներին առանձնահատուկ խափանումներ չկա: Մաքրման աշխատանքները մեկնարկել են երեկ ուշ գիշեր:
Բացի այդ, Խուլոյի մունիցիպալիտետում ճանապարհների մաքրման նպատակով աշխատում է ավտոճանապարհային վարչության 14 և Խուլոյի քաղաքապետարանի երկու միավոր ծանր տեխնիկա:
Նշենք, որ Աջարիայի Խուլո և Շուախևի շրջանների 17 դպրոցներում առատ ձյան պատճառով դադարեցվել է ուսումնական գործընթացը: