Շնչադիմակ կրելը պարտադիր է դառնում ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի ավարտից հետո հայտարարել է, փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիթիշվիլին:
Նրա խոսքով, դա միակ միջոցն է քաղաքացիներին լավագույնս պաշտպանելու վարակից:
«Պարտավոր ենք, հոգ տանենք, որպեսզի թույլ չտանք վարակը արագ տարածվի: Ուստի այսօր մենք որոշեցինք, որ շնչադիմակ կրելը պարտադիր լինի ոչ միայն փակ տարածքներում, այլ նաև բացօթյա տարածքներում: Գիտեք, սա այսօր միակ միջոցն է `լավագույնս պաշտպանելու քաղաքացիներին վարակից: Այսպիսով, սա ամենապարզ, ամենաարդյունավետ միջոցն է: Եկեք բոլորս միասին կրենք շնչադիմակ: Սա ձեզ և ուրիշներին պաշտպանելու լավագույն միջոցն է», – հայտարարել է Մաիա Ցքիթիշվիլին: