Այսօրվանից Հունաստանում բացվեց սրճարաններն ու ռեստորանները: Տեղեկությունը հաղորդում է «Ռոյտերս» տեղեկատվական գործակալությունը:
Նոր կանոնակարգերի համաձայն ռեստորաններում և սրճարաններում սեղանների միջև անհրաժեշտ է պահպանել երկմետրանոց հեռավորություն, իսկ աշխատակիցներից պահանջվում է կրել դիմակներ:
Անցյալ տարվա տվյալներով, 2019 թվականին Հունաստան է այցելել 34 միլիոն զբոսաշրջիկ՝ բյուջեն ավելացնելով 19 միլիարդ եվրոյով:
Վիրուսի տարածումից ի վեր Հունաստանում գրանցվել է Կովիդ 19-ի 2 900 դեպք, որի հետևանքով զոհվել է 171 մարդ:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան