Այսօր Առաջին համալսարանային կլինիկայից դուրս է գրվելու 7 ապաքինված պացիենտ
Առաջին համալսարանային կլինիկայում այս պահի դրությամբ գտնվում է 91 պացիենտ, այստեղից 70-ը վարակված է կորոնավիրուսով:
Այսօր կլինիկայից դուրս է գրվելու 7 ապաքինված պացիենտ:
Կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանիի հայտարարությամբ, վերակենդանացման բաժանմունքում գտնվում է 7 պացիենտ, այստեղից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է:
Բացի այդ, Ռատիանիի խոսքով, երեկ կլինիկա են տեղափոխել երկու հղի կին, նրանցից մեկի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
«Երեկ մեզ մոտ են տեղափոխել երկու հղի կին, նրանցից մեկի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, մյուսի պատասխանը դեռևս հայտնի չէ:
Երեքի մոտ դիտվում է հետընթաց, մնացածն առանց բացասական կլինիկայի»,- հայտարարել է Ռատիանին:
Բացի այդ, Ռատիանիի մեկնաբանմամբ, 7 նորածնի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել:
«Բուժանձնակազմի վիճակը, որը բուժումը շարունակում է մեր կլինիկայում, կայուն է»,- հայտարարել է Ռատիանին: