Այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակված շուրջ 200 պացիենտ սպասում է հոսպիտալացվելու իր հերթին
Այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակված շուրջ 200 պացիենտ սպասում է հոսպիտալացվելու իր հերթին

Այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակված շուրջ 200 պացիենտ սպասում է հոսպիտալացվելու իր հերթին: Այսօր այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես պարտավորություն Ձեր առջև ունեմ Ձեզ ասելու ամեն ինչի մասին ճշմարտությունը, հատկապես՝ կորոնավիրուսի վերաբերյալ, որքան էլ դա չլինի դաժան: Այսօր հանրապետությունում կորոնավիրուսով վարակված շուրջ 200 պացիենտ սպասում է հոսպիտալացվելու իր հերթին: Այսօր արդեն մեր առողջապահական համակարգն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում», – հայտարարել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը նշել է նաև այն, որ երկրում եղել է դեպք, երբ բուժօգնության ուշացման պատճառով անձ է մահացել «Կովիդ 19»-ից:

Վարչապետը նշեց նաև, որ երկու մահվան դեպք է գրանցվել այնպիսի հիվանդների մոտ, որոնք պետք է գտնվեին վերակենդանացման բաժանմունքում, բայց եղել են ընդհանուր բաժանմունքում՝ վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով։

 

Հեղինակ՝  Անժելլա ՍԱՐՈՅԱՆ