Ախալցիխեից տեղափոխված բուժքրոջ վիճակի կապակցությամբ ընթանում է կոնսիլիում
Առաջին Համալսարանական կլինիկայում, Ախալցիխեից տեղափոխված բուժքրոջ վիճակի կապակցությամբ ընթանում է կոնսիլիում:
Առաջին համալսարանական կլինիկա են այցելել, Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն և նրա տեղակալ Թամար Գաբունիան:
Կոնսիլիումին մասնակցում են տարբեր կլինիկաների բժիշկների, իմունոլոգների և նյարդաբանների բազմաբնույթ թիմ: Կոնսիլիումի հիման վրա որոշում կկայացվի, թե որն է լինելու հիվանդի հետագա բուժման մարտավարությունը:
Մինչև 30 տարեկան բուժքույրը, որի մոտ Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում, «Աստրազենեկայի» պատվաստանյութը ներարկելուց հետո հավանաբար զարգացել է կողմնակի ռեակցիա, տեղավորվել է Թբիլիսիի Առաջին համալսարանական կլինիկայում: Այս պահին հիվանդի վիճակը մնում է ծանր:
Դեպքի հետաքննությունն արդեն սկսվել է, չնայած մինչ այդ ենթադրվել է, որ դա կարող էր լինել պատվաստումից հետո ամենահազվադեպ բարդությունը: