Ավստրալիայի ներքին գործերի նախարարի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
Ավստրալիայի ներքին գործերի նախարարի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:
Մեծ Բրիտանիայի հանրային հեռարձակողի տեղեկությամբ, Պիտեր Դուտոն անձամբ է հայտարարել այդ մասին:
Ինչպես նշել է քաղաքական գործիչը, ինքը ունեցել է վարակի ախտանշաններ և որոշել է հետազոտվել:
Դրական պատասխան ստանալուց հետո նախարարին տեղափոխել են հիվանդանոց:
Այս պահի դրությամբ, երկրի մասշտաբով գրանցվել է կորոնավիրուսի 123 դեպք: