Աշխարհում «կովիդ 19»-ով վարակվածների թիվը գերազանցել է 75 միլիոնը: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյթերը»:
Վերջին մեկ ամսվա ընթացքում, աշխարհում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 18,65 միլիոն դեպք, ինչը համավարակի տարածումից հետո ռեկորդային ցուցանիշ է:
«Ռոյթերի» տեղեկությամբ, վերջին ամսվա ընթացքում ամենաշատ նոր դեպքերը գրանցվել են Եվրոպայում, որին հաջորդում են Հյուսիսային Ամերիկան և Լատինական Ամերիկան: