Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 75 միլիոնը
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 75 միլիոնը

Աշխարհում «կովիդ 19»-ով վարակվածների թիվը գերազանցել է 75 միլիոնը: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյթերը»:

Վերջին մեկ ամսվա ընթացքում, աշխարհում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 18,65 միլիոն դեպք, ինչը համավարակի տարածումից հետո ռեկորդային ցուցանիշ է:

«Ռոյթերի» տեղեկությամբ, վերջին ամսվա ընթացքում ամենաշատ նոր դեպքերը գրանցվել են Եվրոպայում, որին հաջորդում են Հյուսիսային Ամերիկան ​​և Լատինական Ամերիկան: