Ասել, որ գագաթնակետն անցել ենք և ունենք անկման միտում դեռ վաղ է. Թամար Գաբունիա
Ասել, որ գագաթնակետն անցել ենք և ունենք անկման միտում դեռ վաղ է. Թամար Գաբունիա

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ, երկրում կան համավարակաբանական իրավիճակի կայունացման նշաններ, սակայն դա չի նշանակում, որ գագաթնակետային ժամանակաշրջանն անցել է:

«Մենք դեռ չենք խոսում բարելավման մասին: Մենք խոսում ենք կայունացման մասին, սակայն անկումը և այն փաստը, որ մենք անցել ենք գագաթնակետը և արդեն ունենք համաճարակի անկման միտում, մի փոքր բարդ է, և դրա մասին խոսելը դեռ վաղ է: Ինչպես գիտեք, յուրաքանչյուր մեղմացում և սահմանափակում կրկին պահանջում է երկշաբաթյա ընդմիջում `արդյունքները ավելի տեսանելի դարձնելու համար: Մեր դիրքորոշումն այն է, որ այս դեպքում չպետք է շտապենք», – հայտարարել է Թամար Գաբունիան: