«Արսենալի» գլխավոր մարզիչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Ֆուտբոլային ակումբի կողմից տարածված հայտարարության մեջ նշված է, որ այն բանից հետո, երբ Միկել Արտետասի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, անհրաժեշտ է դարձել փակել Լոնդոնի ուսումնական կենտրոնը: Այն անձինք, որ մարզիչի հետ ունեցել են շփում, արդեն գտնվում են ինքնամեկուսացման մեջ:
Անձամբ մարզիչը հայտարարում է, որ աշխատանքին կվերադառնա, երբ ապաքինվի և դրա իրավունքը տան բժիշկները: