«Արսենալի» գլխավոր մարզիչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

10:12, 13.03.2020

«Արսենալի» գլխավոր մարզիչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Ֆուտբոլային ակումբի կողմից տարածված հայտարարության մեջ նշված է, որ այն բանից հետո, երբ Միկել Արտետասի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, անհրաժեշտ է դարձել փակել Լոնդոնի ուսումնական կենտրոնը: Այն անձինք, որ մարզիչի հետ ունեցել են շփում, արդեն գտնվում են ինքնամեկուսացման մեջ:

Անձամբ մարզիչը հայտարարում է, որ աշխատանքին կվերադառնա, երբ ապաքինվի և դրա իրավունքը տան բժիշկները:

Նմանատիպ