Արդեն մեկ շաբաթից ավել է վարակի դեպքերի ավելացումը չի գերազանցում միանիշ թվերը, եթե այսպես շարունակվի, ապա կարող ենք ասել, որ գագաթնակետը հաղթահարել ենք. Մարինա Էզուգբաիա
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի խոսքով, այսօրվա դրությամբ, երբ երկիրը իրականում գտնվում է վարակի տարածման գագաթնակետային ժամանակաշրջանում, գոյություն ունեցող տվյալները հուսադրող են:
«Եթե մենք նայենք տվյալներին, ապա գրեթե մեկ շաբաթ է, վարակի դեպքերի ավելացումը չի գերազանցում միանիշ թվերը: Եթե այսպես շարունակվի, իսկ դուք գիտեք, որ գտնվում ենք գագաթնակետային ժամանակաշրջանում, ապա կարող ենք ասել, որ գագաթնակետը հաղթահարվել է: Նախապես դրա մասին խոսելն անհնար է, սակայն հույս ունենք, որ կարող ենք ունենալ հենց այդ սցենարը», – ասել է Էզուգբաիան:
Ըստ նրա, չնայած սահմանափակումների մեղմացմանը, բնակչությունը պետք է պատասխանատվությամբ մոտենա ստեղծված իրավիճակին:
«Բնակչությանը պետք է պատասխանատվությամբ մոտենա այս իրավիճակին, ինչպես նախկինում, և արդյունքները պետք է լինեն ավելի լավ: Ճիշտ է սահմանափակումները մեղմացվում են, սակայն բնակչությունը պետք է շարունակի օգտագործել սահմանափակումների ընթացքում առկա պաշտպանական միջոցները, և մենք չպետք է շատ փոխենք մեր ապրելակերպը, մենք պետք է շարունակենք ապրել արգելքների նորմերով»,- ասել է Մարինա Էզուգբաիան: