Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ հանդիպմանը. Դոնալդ Թրամփը՝ Կիմ չեն Ինին
Ամերիկայի միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ չեն Ինին՝ նամակի և Կորեայի պատերազմի ժամանակ զոհված ամերիկացի զինվորների դիակներն ուղարկելու համար:
«Շնորհակալություն պարոն Կիմ Չեն Ին, որ կատարել եք խոստումը և մեզ ուղարկել պատերազմի ժամանակ զոհված մեր զինվորների դիակները: Չեմ զարմանում, որ նման բարի գործ եք արել: Շնորհակալություն նաև նամակի համար՝ անհամբեր սպասում եմ Ձեզ հետ հանդիպմանը»,- գրում է Ամերիկայի միացյալ նահանգների նախագահը Twitter միկրոբլոգում:
Հիշեցնենք, նախորդ ուրբաթ, Հյուսիսային Կորեայից Ամերիկայի միացյալ նահանգներ են տեղափոխել Կորեայի պատերազմի ժամանակ զոհված ամերիկացի զինծառայողների դիակները: