Անցած օր ու գիշերվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 681 դեպք, վարակից զոհվել է 12 մարդ
Անցած օր ու գիշերվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է «Կովիդ 19»-ի լաբորատոր հաստատված 1 681 դեպք, որի հետևանքով զոհվել է 12 մարդ: Տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները` հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Համավարակի սկզբից ի վեր Ադրբեջանում գրանցվել է «Կովիդ 19»-ի 498 630 լաբորատոր հաստատված դեպք, ինչի հետևանքով զոհվել է 6 734 մարդ: