ԱՄՆ-ում վերջին մեկ օրում ավելի քան 47 հազար մարդու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
ԱՄՆ-ում վերջին մեկ օրում ավելի քան 47 հազար մարդու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Համավարակի մեկնարկից մինչ օրս սա վարակման ամենաբարձր ռեկորդային ցուցանիշն է մեկ օրում:
ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման էպիկենտրոններն են Քալիֆոռնիայի, Տեխասի և Արիզոնային նահանգները, որտեղ արձանագրվում է նոր դեպքերի ռեկորդային աճ:
Ինչպես հայտարարել է երկրի գլխավոր վարակաբանը, հնարավոր է, ԱՄՆ-ում կորոնավիրուսի նոր դեպքերի ամենօրյա ցուցանիշը հասնի 100 հազարի:
ԱՄՆ-ը աշխարհում առաջինն է կորոնավիրուսի վարակման և տարածման թվով: Այստեղ վարակից մահացել է ավելի քան 127 300 մարդ: