Ամերիկայի Միացյալ Նահանգներում, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային ցուցանիշ: Մասնավորապես, մեկ օրում կորոնավիրուս է ախտորոշվել 45 000 մարդու մոտ:
Վարակի դեպքերի ավելացման պատճառով հետաձգվել է Տեխաս, Արիզոնա և Ֆլորիդա նահանգների բացումը: Տեխասի նահանգապետի որոշմամբ, նահանգում կրկին կփակվեն բարերը:
Վարակի տարածումից մինչ օրս ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 2,4 միլիոն դեպք, զոհվել է 122 370 մարդ: