ԱՄՆ-ը հստակ աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, դատապարտում ենք Աբխազիայի և Հարավային օսիայի տարածաշրջանների օկուպացիան. Պետքարտուղարություն
ԱՄՆ-ը հստակ աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, դատապարտում ենք Աբխազիայի և Հարավային օսիայի տարածաշրջանների օկուպացիան. Պետքարտուղարություն

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Միացյալ Նահանգների կառավարության անունից շնորհավորում է Վրաստանին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական նամակը տեղադրվել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կայքում:

«Միացյալ Նահանգների կառավարության անունից շնորհավորում եմ վրաց ժողովրդին Անկախության օրվա առթիվ: ԱՄՆ-ը և Վրաստանը ռազմավարական գործընկերներ են, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա: Առաջիկա տարիներին մենք պատրաստ ենք աջակցել Վրաստանի ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը, երբ Վրաստանը ստեղծի ավելի անկախ դատական ​​համակարգ և լիարժեք, գործող խորհրդարան: Մենք կշարունակենք աջակցել վրաց ժողովրդի եվրատլանտյան ձգտումներին, ինչպես նաև նրանց ջանքերին ժողովրդավարական և տնտեսական զարգացումը խթանելու համար, «կովիդ 19»-ի համավարակից վերականգնման գործընթացում: Մեր շարունակական համագործակցության ոգով ՝ մաղթում եմ ձեզ երջանիկ Անկախության օր: Մենք հպարտ ենք, որ աջակցում ենք Վրաստանին պաշտպանական կարողությունների ամրապնդման գործում և բարձր ենք գնահատում Վրաստանի ներդրումը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գլխավորած առաքելության մեջ: Մենք հարգում ենք վրացիներին, ովքեր իրենց զոհաբերեցին հանուն համաշխարհային խաղաղության և անվտանգության: ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայինորեն ճանաչված սահմաններում և դատապարտում է Ռուսաստանի կողմից՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիան», – ասված է նամակում: