Չնայած տարաձայնություններին, ՆԱՏՕ-ն պետք է սերտ հարաբերություններ պահպանի Թուրքիայի հետ. Էնթոնի Բլինկեն
Չնայած տարաձայնություններին, ՆԱՏՕ-ն պետք է սերտ հարաբերություններ պահպանի Թուրքիայի հետ. Էնթոնի Բլինկեն

Չնայած տարաձայնություններին, ՆԱՏՕ-ն պետք է սերտ հարաբերություններ պահպանի Թուրքիայի հետ, – այս մասին Բրյուսելում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Բացի այդ, Էնթոնի Բլինկենի խոսքով, ՆԱՏՕ-ի դաշինքը կարող է ամրապնդվել ներքին առճակատման ժամանակահատվածից հետո:

Ինչպես նշել է պետքարտուղարը, չնայած Անկարայի հետ տարաձայնություններին, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն շահագրգռված են Թուրքիային դաշինքում պահելու հարցում:

«Գաղտնիք չէ, որ Թուրքիայի հետ մենք տարաձայնություններ ունենք, այդ թվում ՝ «Էս – 400»-ների և Միջերկրական ծովի արևելյան մասում նրա գործողությունների պատճառով: Նաև գաղտնիք չէ, որ Թուրքիան երկարամյա և արժեքավոր դաշնակից է: Մենք մեծ շահ ունենք Անկարային ՆԱՏՕ-ում պահելու հարցում և կարծում ենք, որ դա նույնպես ձեռնտու է Թուրքիային», – հայտարարել է Բլինկենը, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած միջոցառմանը:

Պետքարտուղարի պաշտոնում Էնթոնի Բլինկենը իր առաջին պաշտոնական այցն է կատարում Եվրոպա: