ԱՄՆ-ի պետքարտուղարությունը կրոնական ազատության վերաբերյալ հրապարակել է զեկույց, որում խոսվում է նաև Վրաստանի մասին
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը կրոնական ազատության վերաբերյալ հրապարակել է զեկույց, որում խոսվում է նաև Վրաստանի մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հրապարակել է կրոնական ազատությունների վերաբերյալ զեկույց: Զեկույցում խոսվում է նաև Վրաստանի մասին, հատուկ ուշադրություն դարձնելով Վրաստանի բռնազավթված տարածքներում տիրող իրավիճակին:

Զեկույցում ասվում է, որ Դե-ֆակտո առաջնորդները արգելում են բռնազավթված տարածքներում որոշ կրոնական խմբերի գործունեությունը:

«Վրաց Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներն ասում են, որ Հարավային Օսիայի Դե-ֆակտո կառավարությունը ճնշում է գործադրում Ուղղափառ եկեղեցու վրա, միանալու ռուսական եկեղեցուն:

Աղբյուրները պնդում են, որ Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին գաղտնի և ոչ պաշտոնական աջակցում է բռնազավթված տարածքներում գտնվող եկեղեցիներին, որոնք վրաց ուղղափառ եկեղեցուց չունեն ավտոկեֆալիա: Աբխազիայի Դե-ֆակտո իշխանությունները թույլ չէն տալիս վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականներին մուտք գործել բռնազավթված տարածքներ: Ըստ կրոնական գործիչների, Աբխազիայում որոշ կրոնական գործիչներ աջակցում են Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու հետ միաձուլմանը», – ասված է զեկույցում: