Ամիրան Գամղրելիձեի տեղեկությամբ կորոնավիրուսի 9֊ը նոր դեպքից մեկի վարակման աղբյուրն անհայտ է, երկուսը բուժ անձնակազմի անդամ է, իսկ երկուսը ներկրված դեպք է
Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, կորոնավիրուսի նոր դեպքերից մեկի վարակման աղբյուրն անհայտ է։
Գամղրելիձեի խոսքով, վարակվածներից երկուսը բուժ անձնակազմի անդամներ են։
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք, ապաքինվել է չորս պացիենտ։ Այս պահին Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 1225 դեպք։