Ամիրան Գամղրելիձեի կանխատեսմամբ, ընթացիկ շաբաթվա վերջ Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը կհասնի 350-ից 400-ի
Ամիրան Գամղրելիձեի կանխատեսմամբ, ընթացիկ շաբաթվա վերջ Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը կհասնի 350-ից 400-ի

Կանխատեսում ենք, որ ընթացիկ շաբաթվա վերջ կունենք կորոնավիրուսի 350-400 դեպք,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն:

Նրա խոսքով, ապրիլ ամիսը և մայիսի առաջին երկու շաբաթը կլինի բարդ, ուստի բնակչությունը պետք է կատարի բոլոր հանձնարարականները:

«Վրաստանը զարգացման փուլում է, ունենք դեպքերի ավելացում: Կանխատեսում էինք, որ նախորդ շաբաթվա վերջ կունենայինք 200 դեպք, կիրակի, օրվա վերջին ունեինք ավելի քիչ դեպք, մի քանի տասնյակով սխալվեցինք, դա լավ է: Այժմ կանխատեսում ենք, որ շաբաթվա վերջ կունենանք 350-400 արձանագրված դեպք: Առաջիկա շաբաթները, ապրիլ ամիսը և մայիսի առաջին երկու շաբաթը կլինի բարդ, ուստի բնակչությունը պետք է կատարի բոլոր հանձնարարականները, հատկապես պաշտպանի սոցիալական հեռավորությունը»,- հայտարարել է Գամղրելիձեն: