Ամիրան Գամղրելիձե. Այսօր ունեցել ենք լաբորատոր հետազոտությունների գագաթնակետ, 24 ժամում անցկացվել է 695 հետազոտություն
Ամիրան Գամղրելիձե. Այսօր ունեցել ենք լաբորատոր հետազոտությունների գագաթնակետ, 24 ժամում անցկացվել է 695 հետազոտություն

Վրաստանի Հիվանդությունների ազգային վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, վերջին 24 ժամում հինգ լաբորատորիաներում անցկացվել է 695 հետազոտություն և այստեղից 92 տոկոսն անցկացվել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի երեք լաբորատորիաներում:

«Ցանկանում եմ, տեղեկացնել, որ երկրում աստիճանաբար ավելանում է «PCR» թեստավորումների թիվը: Մենք այսօր առավոտյան ունեցել ենք լաբորատոր հետազոտությունների գագաթնակետ: 24 ժամում անցկացվել է 695 հետազոտություն՝ 5 լաբորատորիաներում և այստեղից 92 տոկոսն անցկացվել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի երեք լաբորատորիաներում – Լուգար, Բաթումի և Քութաիսի»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձե: