Աջարիայում հասարակական տրանսպորտի տեղաշարժը վերականգնվելու է վաղվանից
Աջարիայում հասարակական տրանսպորտի տեղաշարժը վերականգնվելու է վաղվանից:
Համակարգող խորհրդի որոշման համաձայն, առաջին փուլում կվերականգնվի միայն քաղաքային տրանսպորտը, այս փուլում միջքաղաքային տրանսպորտը չի վերականգնվի:
Աջարիայի կառավարության տեղեկությամբ, պահպանվելու են այսպես կոչված կետային սահմանափակումները և կարգավորումների վերացումը կիրականացվի փուլ առ փուլ:
«Միջքաղաքային տրանսպորտի և այլ սահմանափակումների փուլ առ փուլ վերացման մասին որոշումը լրացուցիչ կհաղորդվի հանրությանը»,- հայտարարել են Աջարիայի կառավարությունում: