Սեպտեմբերի 13-ից վերականգնվելու է հասարակական տրանսպորտի տեղաշարժը
Սեպտեմբերի 13-ից վերականգնվելու է հասարակական տրանսպորտի տեղաշարժը

Հասարակական տրանսպորտը իր աշխատանքը կվերսկսի սեպտեմբերի 13-ից: Որոշումը կայացվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում:

Հասարակական տրանսպորտը դադարեցվել էր բարդ համավարակաբանական իրավիճակի պատճառով:

Քաղաքային երթևեկության սահմանափակումները սահմանվել են օգոստոսի 14-ին: Երթևեկությունը պետք է վերսկսվեր սեպտեմբերի 4-ից, սակայն, Համակարգող խորհրդի որոշման համաձայն, արգելքը երկարացվել էր մինչև սեպտեմբերի 13-ը: